ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԲՌՆԱԿՑՈՒՄԸ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ։ ՀԻՄՆԱԽՆԴԻՐԸ ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՊԱՏՄԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԽԵՂԱԹՅՈՒՐՈՒՄՆԵՐԻ ՀԱՄԱՊԱՏԿԵՐՈՒՄ  (2024)

Հոդվածի նպատակն է ներկայացնել 1921 թ․ հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության (ՌԿ/բ/Կ) Կովկասյան բյուրոյի (Կովբյուրո) տխրահռչակ որոշումը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ մտցնելու վերաբերյալ և փաստերի քննությամբ ցույց տալ այդ որոշման ապօրինի լինելը։
Ուսումնասիրությունն իրականացվել է հետևյալ խնդիրների առաջադրմամբ՝ 1․ ցույց տալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մուսավաթական Ադրբեջանի զավթողական քաղաքականություն որդեգրած և շարունակական դարձրած Խորհրդային Ադրբեջանի ռազմավարությունը, 2․ բացահայտել Խորհրդային Ադրբեջանի դիվանագիտական քայլերը Լեռնային Ղարաբաղն աստիճանաբար բռնակցելու ուղղությամբ, 3․ ներկայացնել Խորհրդային Հայաստանի կառավարության որոշումները Լեռնային Ղարաբաղը հայկական պետությանը կցելու ուղղությամբ, 4․ նարիմանովյան քաղաքականության վերծանումը՝ որպես Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի շահերի համընկնումից օգտվելու, սպառնալիքների մարտավարությամբ նպատակին հասնելու քաղաքական ուղղություն, 5․ ՌԿ/բ/Կ Կովբյուրոյի հուլիսի 4-ի հայանպաստ որոշումից հետ նահանջելու պատճառները, 6․ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման փաստը ադրբեջանական պատմագիտության խեղաթյուրումների համապատկերում դիտարկելը։
Հետազոտությունն իրականացվել է սկզբնաղբյուրների համալիր քննության, պատմական տեսակետների համադրման, պատմաքննական մեթոդով։ Հետազոտության առանցքում Լեռնային Ղարաբաղի բռնակցման հիմնախնդրի ուսումնասիրությունն է ադրբեջանական պատմագիտության խեղաթյուրումների համապատկերում։
Հետազոտության ընթացքում հանգել եմ հետևյալ եզրահանգումներին․ 1․ Խորհրդային Ադրբեջանը որդեգրել էր Թուրքիայի հետապնդած պանթուրքիզմի քաղաքականությունը, որի անկյունաքարերից մեկն էլ Լեռնային Ղարաբաղի կլանումն էր, 2․ Լեռնային Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Խորհրդային Ադրբեջանի շահերի մեկտեղման արդյունքում, որի գլխավոր զարկերակը Քեմալական Թուրքիայի տարածաշրջանում հետապնդած հեռագնա նպատակներն էին, 3․ ադրբեջանական պատմագիտությունը քննության ենթակա հարցի առնչությամբ արտահայտում է հակասական տեսակետներ, կատարում պատմական փաստերի բացահայտ խեղաթյուրում, հիմնախնդրի միակողմանի քննություն, 4․ առաջ են քաշվել հակադարձ փաստարկներ ընդդեմ ադրբեջանական պատմագիտության կեղծարարությունների։

Издание: ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Выпуск: № 1 (20) (2024)
Автор(ы): ХАЧАТРЯН АРМИНЕ
Сохранить в закладках