Архив статей журнала

"ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈԳԻՆ" ԸՆՏԱՆԵԿԱՆ ՄԱՍՈՒՆՔ Է ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՓՈՐՁԻ ՄԵՋ: (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: АКОПОВ ГАРНИК

ՀՈԴՎԱԾՈՒՄ ՆԿԱՐԱԳՐՎՈՒՄ Է ԸՆՏԱՆԵԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԵՐԱԶԱՐԴ ՊԱՏՄԱԿԱՆ ՀԵՏԱՀԱՅԱՑ ՓՈՐՁԻ ՄԵՋ

Сохранить в закладках
ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ԱՐԴԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԵՎ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՈՒՂԻՆԵՐԸ  (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: ОТАРЯН МГЕР

Սույն հետազոտության նպատակն է վերլուծել Հայաստանի Հանրապետությունում համայնքների եկամուտների հավաքագրման առջև ծառացած մարտահրավերները՝ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով գույքահարկին և հողի հարկին՝ որպես առաջնային եկամուտների աղբյուրների: Բացի այդ, ուսումնասիրության նպատակն է ընդգծել համայնքներում եկամուտի աղբյուրների արդիականացման նշանակությունը՝ զարգացման միտումներին համապատասխանեցնելու համար՝ դրանով իսկ ներկայացնելով բարելավման առաջարկություններ:
Ուսումնասիրության շրջանակում մեր առջև դրված են եղել հետևյալ խնդիրները՝ բացահայտել համայնքների եկամուտների ձևավորմանը նպաս-տող առաջնային աղբյուրները, ուսումնասիրել առկա մարտահրավերներն ու բացերը համայնքների եկամուտների հավաքագրման գործող համակարգում և ընդգծել համայնքներում եկամտի աղբյուրների արդիականացման անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Հետազոտության իրականցման համար օգտագործվել են փաստաթղթերի վերլուծության, վերացարկման (աբստրահման), ինդուկցիայի և վիճակագրական տվյալների վերլուծության մեթոդները։ Այս հետազոտության շրջանակում ուսումնասիրել ենք տարբեր հրապարակախոսական և գիտական նյութեր, ինչպես նաև ուսումնասիրելով պատմական զարգացումը՝ պատմականի և տրամաբանականի զուգակցման մեթոդով գտել ենք դրանց պատճառահետևանքային կապը։
Արդյունքում, հաշվի առնելով համայքներում առկա բարելավման ենթակա ուղղությունները և զարգացման միտումները՝ ներկայացրել ենք առաջարկներ։ Դրանք վերաբերում են նոր հարկատեսակի՝ հյուրանոցի հարկի ներդրմանը, ոլորտային միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության վերաիմաստավորմանը՝ նոր արդիական հաստիքների ներդրման կամ մասնագիտական վերապատրաստումների իրականացման միջոցով։

Сохранить в закладках
ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄՆ ՈՒ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ  (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: ГАCПАРЯН ГАРРИ

Սույն հետազոտության շրջանակներում նպատակ է դրվել բացա-հայտելու մթնոլորտային օդի պահպանության տնտեսական կառուցակարգի գործիքակազմի տեսամեթոդական դրույթներն ու գործնական կիրառության առանձնահատկությունները՝ գիտատեղեկատվական հիմք ստեղծելով Հայաստանում գործող համապատասխան տնտեսական գործիքակազմի կատարելագործման ու զարգացման համար:
Սահմանված նպատակից ելնելով՝ խնդիր է դրվել իրականացնելու մթնոլորտային օդի պահպանության բանագավառում կիրառվող գործիքա-կազմի վերլուծություն, ուսումնասիրելու գործիքների էությունն ու մեթոդա-կան հիմքերը, ներկայացնելու գործիքների կիրարկման միջազգային փորձի առանձնահատկություններն ու արդյունավետությունը էկոլոգատնտեսական արդյունքների ապահովման համատեքստում:
Առաջադրված խնդիրների լուծման համար աշխատանքում օգտա-գործվել են գիտական ճանաչողության այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են՝ պատմական, վերլուծության և համադրման, վերացարկման, ինդուկցիայի և դեդուկցիայի, վիճակագրական և գրաֆիկական պատկերման:
Իրականացված հետազոտության արդյունքում բացահայտվել և ներկա-յացվել է մթնոլորտային օդի պահպանության տնտեսական կառուցակարգի գործիքակազմի կառուցվածքը, որը բազմաքանակ և փոխլրացնող տարրերից կազմված համակարգ է: Միաժամանակ տնտեսական գործիքակազմի կիրարկման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել տնտեսական գործիքակազմի՝ մթնոլորտային օդի պահպանության գործում էկոլոգատնտեսական դրական արդյունքներ ապահովելու բավարար ներուժի առկայությունը, մինչդեռ Հայաստանում գործող մթնոլորտային օդի պահպանության տնտեսական կառուցակարգը չի իրացնում տնտեսական գործիքակազմի ողջ ներուժը և արդիականացման ու համալրման կարիք ունի, ինչին կարող են նպաստել սույն հետազոտության արդյունքները:

Сохранить в закладках
ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ԱԶԴԵՑՈԻԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ  (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: КОЧИНЯН НАРИНЕ, ПЕТРОСЯН АНУШИК, САРГСЯН СОНА

Հոդվածի նպատակն է ընտրված շրջակա միջավայրի տնտեսա-գիտության հասկացութային ապարատի գործադրմամբ և կայուն զարգացման նպատակներին հասնելու և սկզբունքների կիրարկմանն առնչվող հիմնա-խնդրի նորովի ձևակերպմամբ ուսումնասիրել Հայաստանի հանքարդյունա-բերական գործունեության արդյունքում առաջացած բացասական հետևանքները: Կայուն զարգացման տնտեսական, սոցիալական և բնապահպանական բաղադրիչների առանձնացումով առաջադրվել են հետևյալ խնդիրները. իրականացնել մարդու առողջության վրա շրջակա միջավայրի աղտոտվածության քաղցկեղածին ներգործության վերլուծություն, ստանալ ազդեցության գնահատականներ:
Կայուն զարգացումը, աստիճանաբար ահագնացող բազմաթիվ և բազմաշերտ հիմնախնդիրների շարքում, ենթադրում է կենսագործունեության տնտեսական, սոցիալական և բնապահպանական հատվածների փոխկապակցված և հաշվեկշռված զարգացում, որը բավարարում է ներկա սերնդի պահանջմունքները՝ չզրկելով դրանց բավարարման հնարավորությունից ապագա սերունդներին:
Մարդու տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի միջև առաջացած փոխադարձ բացասական ազդեցության հիմնախնդիրները և կոնֆլիկտները հանգուցալուծելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել և իրականացնել վերլուծություններ, կառուցել խելամիտ կապերն արտացոլող տնտեսամաթեմատիկական, մասնավորաբար, էկոնոմետրիկ մոդելներ, երաշխավորություններ առաջադրել ռիսկերը նվազեցնելու համար, որոնք հնարավորություն կտան ընտրելու համապատասխան գործիքակազմ և մշակելու կառուցակարգեր: Այս հարցադրումների համախմբով են պայմանավորված հետազոտության արդիականությունը, առաջադրվող խնդիրներն ու լուծումները:
Հետազոտությունը բացահայտում է Հայաստանի Հանրապետության տնտեսությունում, բնապահպանական ու սոցիալական (առողջապահական) բացասական հետևանքների կանխարգելման նպատակով, օրենսդրական ու կառուցակարգային ներազդման ինստիտուցիոնալ բարեփոխումների լավարկման անհրաժեշտությունը: Երկարաժամկետ հատվածի կտրվածքով ներկայացվում են երաշխավորություններ՝ կայուն զարգացման նպատակները տնտեսական առաջընթացի հետ համադրելով: Մասնավորաբար, առաջարկվում է ֆիսկալ քաղաքականության գործադրմամբ իրականացնել առողջապահական կանխարգելիչ միջոցառումների համալիր՝ չարորակ նորագոյացություններով հիվանդների թվաքանակի կրճատման նպատակով:

Сохранить в закладках
ԳՈՎԱԶԴԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՈՂԻ ՎԱՐՔԱԳԾԻ ՎՐԱ  (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: АКОПДЖАНЯН АННА

Գիտական հոդվածի նպատակն է գնահատել գովազդի տնտեսական ազդեցությունը սպառողի վարքագծի վրա: Նշված նպատակին հասնելու համար գիտական հոդվածի շրջանակում առաջադրվել են հետևյալ խնդիրները․ ուսումնասիրել գովազդի տնտեսական առումները, ինչպես նաև սպառողական վարքի վրա ազդող տնտեսական և հոգեբանական գործոնները, վերլուծել գովազդի արդյունավետության վրա ազդող գործոնները և գնահատել տնտեսական գործոնների ազդեցությունը գովազդային արշավների արդյունավետության վրա:
Մասնավորապես, դիտարկվող կազմակերպության օրինակով վերլուծվել են գովազդային արշավների կազմակերպման հաղորդակցման ուղիները, գնահատվել է դրանց ազդեցությունը սպառողի վարքագծի վրա, որի արդյունքում կայացվել են ֆինանսական ռեսուրսների վերաբաշխման որոշումներ:
Հետազոտության ընթացքում կիրառվել են վերլուծությունների, համեմատության, տրամաբանական եզրահանգումների մեթոդները:
Ըհդհանուր առմամբ, գովազդային արշավների կազմակերպման տրամաբանությունը հետևյալն է․ գովազդային արշավի նապատակադրմամբ պայմանավորված, ընտրվում են ավանդական և թվային մարքեթինգային գործիքներ և կիրառվում արդյունավետության չափման միավորներ։
Կարելի է եզրակացնել, որ գովազդային նախագծի իրագործման կամ գովազդային արշավի կազմակերպման արդյունավետության վրա էական ազդեցություն ունի մարքեթինգային հաղորդակցման ուղու ընտրությունը: Սույն գիտական հոդվածի շրջանակում կատարված հետազոտությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ գովազդային արշավի արդյունավետ կազմակերպումը էապես պայմանավորված է մարքեթինգային հաղորդակցման ուղու և թիրախային լսարանի ճիշտ համադրությամբ:

Сохранить в закладках
ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՐԳԻ ԵՎ ԵԿԱՄՏԻ ԲԱՇԽՄԱՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: МАРКОСЯН АШОТ, МАТЕВОСЯН ЭЛЯНОРА, МАРКОСЯН МЕРУЖАН

Երկրի զարգացման և հատկապես բնակչության կենսամակարդակի պահպանման և ավելացման ուսումնասիրության նպատակն է վարվող տնտեսական քաղաքականության և բնակչության բարեկեցության աստիճանի միջև կապերի ուսումնասիրությունը։ Այդ նպատակին հասնելու համար հեղինակները բացահայտել և առանձնացրել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են երկրում ձևավորված տնտեսակարգի և բնակչության եկամուտների բաշխման հարաբերությունների ուսումնասիրությունը, դրանց համեմատական վերլուծությունը տարբեր տնտեսակարգերի ժամանակ, ինչպես նաև բնակչության կողմից եկամուտների կուտակման ու սպառման վրա ազդող գործոնները։ Հայաստանի Հանրապետության անցած ժամանակահատվածի՝ պետականաշինության ճանապարհի ուսումնասիրության և վերլուծության հիման վրա փորձ է արվել բնութագրել և գնահատել երկրի սոցիալ-տնտեսական ձեռքբերումները 1965-1980 թթ․-ին, երբ Հայաստանը նախկին Խորհրդային Միության հանրապետություններից մեկն էր, ինչպես նաև քննարկվել է Հայաստանի երրորդ հանրապետության 2010-2023 թթ․-ի մակրոտնտեսական մի շարք ցուցանիշների փոփոխության վարքագիծը ու դրանք համեմատել Խորհրդային Հայաստանի զարգացման ընտրված տասնհինգամյա ցուցանիշների հետ։ Ուսումնասիրության արդյունքում ստացված օրինաչափություններն ու դասերը վկայում են այն մասին, որ միշտ չէ, երբ շուկայական տնտեսությունը բնակչության բարեկեցության համար լավագույն միջավայր է ստեղծում, ուստի կարևոր է պետության ակտիվ և նպատակադրված սոցիալական քաղաքականությունը։

Сохранить в закладках
ԻՐԱՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐԸ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆԱՐԴԱՐԱՆՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՆ. ՇԻԱՅԱԿԱՆ ՊԱՏՎԱՐ ԸՆԴԴԵՄ ՀԱԿԱՇԻԱ ՎԱՐՉԱԿԱՐԳԻ  (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: ВАРДАНЯН СИРАНУШ

Հոդվածի նպատակն է ներկայացնել Իրան-Ադրբեջան տեղեկատվական-հոգեբանական պատերազմը և դրանում կիրառված մեթոդները՝ նարդա-րանյան դեպքերի օրինակով:
Հոդվածում քննարկվում է Նարդարանի կրոնաքաղաքական իրավիճակը, որն աչքի է ընկել հոգևորականության հետապնդումներով, կրոնական բազմաթիվ ծիսակատարությունների անցկացման արգելմամբ, արևմտյան արժեքների ներդրմամբ (եվրատեսիլյան օրինակով), տարբեր ցույցերով, ձերբակալություններով և արյունալի բախումներով: Հոդվածում ներկայաց-ված է այն հակադրությունը, որ Նարդարանը, թեև լինելով Բաքվին այդքան մոտ, միևնույն ժամանակ այդ երկրի ամենակրոնականացված և պահպանողական շիայական կենտրոնն է:
Սույն հոդվածի շրջանակում խնդիր ենք դրել վեր հանելու այն հիմնական արձագանքներն ու տեսակետները, որով հանդես է գալիս իրանական կողմը՝ Ադրբեջանի իշխանությունների կողմից 2015 թ. Ադրբեջանի Նարդարան ավանի շիա բնակչության նկատմամբ իրականացված բռնաճնշումների վերաբերյալ:
Աշխատանքը շարադրված է գիտական տարաբնույթ ուսումնասիրութ-յունների և մամուլից վերցրած նյութերի հիման վրա՝ վերլուծական, համադրական և պատմանկարագրական մեթոդների կիրառմամբ:
Ուսումնասիրության արդյունքում հանգել ենք այն եզրակացության, որ Ադրբեջանը, իրանական ազդեցությունը դիտարկելով որպես սպառնալիք իր աշխարհիկ բնույթին, իրականացնում է հակաշիայական համալիր գործողություններ, ինչի օրինակներից են նարդարանյան իրադարձութ-յունները: Խնդրո առարկայի շրջանակում իրանական կրոնաքաղաքական ղեկավարությունն իր արձագանքներում ավելի մեղմ ու զգուշավոր է` ի հակադրություն Իրանի բարձրաստիճան հոգևորականների, որոնք իրենց դիրքորոշումներում առավել կոշտ են և հռետորաբանությամբ խիստ:

Сохранить в закладках
ՔՐՈՆՈՏՈՊԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹԸ Խ.ԱԲՈՎՅԱՆԻ «ՎԵՐՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ» ՎԵՊՈՒՄ  (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: МАРГАРЯН СИРАНУШ

Հոդվածի քննության առարկան քրոնոտոպի, տարածաժամանակային պայմանաձևերի գործառույթն է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպում։
Ուսումնասիրության հիմքում դնելով Մ. Բախտինի՝ ժամանակի և քրոնոտոպի ձևերի հարաբերակցության, ապա Յու. Լոտմանի՝ տարածական քրոնոտոպի և մշակութային հիշողության տեսությունների մի քանի հիմնարար դրույթներ՝ վիպական տեքստը քննության ենք առել նոր դիտանկյունից՝ ցույց տալու, որ «Վերք Հայաստանի» ստեղծագործության մեջ տարերային ոչինչ չկա. այն որոշակի համակարգով ձևավորված, հստակ և ճշգրտորեն մտածված վիպական կառույց է, որտեղ քրոնոտոպը հսկայական կազմակերպական դեր է ունեցել հեղինակային մտադրույթի ու գեղարվես-տական աշխարհի կառուցման ճանապարհին։
Նպատակն ենք ունեցել հնարավորության սահմաններում դիտարկելու քրոնոտոպի դրսևորման, զուգորդությունների առանձնահատկությունները «Վերք»-ում, ցույց տալու, թե տարածաժամանակային օրինաչափ կապերի դրսևորումը պատմավեպում պետք է դիտարկել որպես ընդհանուր գեղարվես-տական հնարա՞նք, թե դրանք վիպական ձևույթի կարևորագույն, ժանրա-կազմիչ ցուցիչներ են՝ առաջին անգամ դրսևորված հայ գրականության մեջ։ Ըստ այդմ, ձևակերպել ենք ուսումնասիրության առաջադիր խնդիրները:
Կարևոր համարելով գեղարվեստական ստեղծագործության վերլուծության տարբեր մեթոդների համադրական կիրառության հանգամանքը՝ քննադատութ-յան հերմենևտիկ և կառուցվածքաբանական մեթոդների միջոցով ցույց տալ գրական տեքստի հիմքում առկա, տեքստը կազմակերպող տարածաժամանա-կային որոշակի օրենքները, քրոնոտոպների զուգորդությունների բարդագույն շղթան, մասի և ամբողջի հարաբերակցությունը, մեկնաբանել նշանային, ծածկագրված տարածությունը, որը պայմանավորում է տեքստային կառույցի ժանրային առանձնահատկություններն ու պոետիկան, որոշարկել տիպաբա-նորեն կայուն որոշ քրոնոտոպներ վեպում, ցուցանել դրանց իմաստակիր ու կառուցակազմիչ դերը, գործառույթը վեպի կոմպոզիցիայի ու կառուցվածքի ձևավորման գործընթացում:
Քննության արդյունքում ստացված եզրակացությունները՝ կապված հայ մեծ լուսավորիչ-վիպասանի փիլիսոփայական ու ստեղծագործական աշխար-հայացքի, վիպաստեղծման նրա մտադրույթի և իրացման գործիքակազմի հետ, ամփոփել ենք Եզրակացություններ բաժնում։

Сохранить в закладках
ԿՈՄԻՏԱՍԻ ԿԵՐՊԱՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: MНАЦАКАНЯН ЕВА

Կոմիտասի կենսապատումը ցայսօր մնում է հետազոտողների ուսումնասիրության առարկան և չի դադարում նորանոր բացահայտումների աղբյուր լինելուց: Հոդվածի նպատակն է քննել Կոմիտասին նվիրված ժամանակակիցների հուշերի, մասնավորապես` մեծ հանճարի կերպարի կերտման առանձնահատկությունները: Այդ իմաստով փորձ է արվում ընդգծելու և ամբողջացնելու այն սկզբունքները, որոնք Կոմիտասի կերպարի ձևավորման հիմքում են: Հետազոտության նպատակով պայմանավորված՝ խնդիր ենք դրել հուշերը ներկայացնելու կառուցվածքային ներքին բաժանումներով՝ Կոմիտասն իբրև մարդ-անհատականություն, հոգևորական, երաժիշտ, մանկավարժ, բանահավաք, ընկեր և ոչ միայն: Սույն հետազոտության արդիականությունը պայմանավորված է այն պարզ իրողությամբ, որ Կոմիտասը՝ իբրև հայ ժողովրդի ոգեղեն աղբյուր, երբեք չի սպառվում. յուրաքանչյուր սերունդ նորովի է զորանում իրեն փոխանցված աղբյուրից: Ժամանակը հոսում է, փոխվում են մարդկային մտածողությունն ու հոգեբանությունը, սակայն մնայունի ու արժեքավորի գնահատման չափանիշները այսօր էլ արդիական են և ուսուցանող. դրա ակնհայտ ապացույցն են Կոմիտասի մասին գրված հուշերը:
Նյութի քննությունն իրականացվել է կենսագրական, նկարագրական և վերլուծական մեթոդներով: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ ժամանակակիցների հուշապատումներում ներկայացված կոմիտասյան կյանքի իրադարձությունները՝ իբրև սրբազան մասունք ու ավանդ, պիտի փոխանցվեն ներկա և ապագա սերունդներին, որովհետև Պարույր Սևակի արտահայտությամբ՝ ոչ միայն ժողովուրդն է հանճարներ ծնում, այլև հանճարն է իր տաղանդով ժողովրդին վերածնում:

Сохранить в закладках
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՄԲԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԶԵԿՈՒՅՑՆԵՐԻ ԵՐԱՆԳԱՎՈՐՄԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: ТАМАЗЯН АНИ

Սույն հոդվածը ներկայացնում է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) Մինսկի խմբի հայտարարություններում և զեկույցներում առկա երանգավորումների (տոնայնությունների) վերլուծությունը՝ նպատակ ունենալով բացահայտելու դրանց ազդեցությունը հակամարտությունների կարգավորման ջանքերի վրա՝ մասնավորապես կենտրոնանալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության վրա։

Сохранить в закладках
ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ԵՎ ՍՄԲԱՏ ՍՊԱՐԱՊԵՏԻ ԴԱՏԱՍՏԱՆԱԳՐՔԵՐՈՒՄ ԱՄՈՒՍՆԱԸՆՏԱՆԵԿԱՆ ԵՎ ԺԱՌԱՆԳԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ԿԱՆՈՆՆԵՐԻ ԻՐԱՎԱԿԱՆ ԲԱՌԱՊԱՇԱՐԻ ՁԵՎԱԻՄԱՍՏԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆ  (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: ГАРСЛЯН АННА

Հոդվածի նպատակն է ներկայացնել միջնադարյան 2 հանճարեղ իրավագետների՝ Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերի ամուսնաընտանեկան և ժառանգական քաղաքացիական հարաբերություններ կարգավորող օրենքների և կանոնների իրավական բառապաշարի ձևաիմաստային առանձնահատկությունները, որոնց իմացությունը ապահովում է արդի հայերենում իրավական խոսքի հաստատուն և ճշգրիտ շարադրանքը բովանդակային և լեզվական տեսանկյունից։
Նպատակին հասնելու համար մեր առջև դրել ենք հետևյալ խնդիրները՝ լեզվական քննության ենթարկել միջնադարյան իրավագետների դատաստանագրքերը, ընդգծել ուսումնասիրվող նյութի բառապաշարի ձևաիմաստային դրսևորումները, ներկայացնել դրանց զարգացումը, համեմատել ներկայիս համապատասխան օրենսգրքերի մասնագիտական բառապաշարի հետ, տարբերակել հնաբառերը, պատմաբառերը, ինչպես նաև արդի հայերենի կենսունակ իրավաբանական տերմինները։
Հոդվածի նյութը ներկայացված է լեզվաբանության մեջ մշակված իմաստաբանական, համեմատական, վերլուծական և նկարագրական մեթոդներով, տարաժամանակյա և համաժամանակյա մոտեցումներով։
Կատարված ուսումնասիրությունից եզրահանգում ենք, որ միջնադարում հայ իրականության մեջ ձևավորվել են օրենքներով և կանոններով կարգավորվող ամուսնաընտանեկան և ժառանգական քաղաքացիական հարաբերություններ, որոնց վերաբերյալ իրավանորմերը դատաստանագրքերում շարադրված են մասնագիտական համապատասխան բառապաշարով։ Թեև դրանց մի ստվար մասն այսօր տերմինային արժեք չունի, բայց և այնպես մի զգալի մասն էլ կարևոր դերակատարություն է ունեցել արդի հայերենի իրավական բառապաշարի բառամիջուկը կազմելիս։
Ակներև են գրական հայերենի 2 որակների ընդհանրական և տարբերակիչ մասնագիտական բառաշերտերը, որոնք պայմանավորված են օրենսգետների օգտագործած իրավական աղբյուրներով, նրանց կրթությամբ, հասարակական կյանքում զբաղեցրած պաշտոնով, տարբեր ժամանակահատվածներում ստեղծագործելու լեզվական, հասարակական-քաղաքական տարաբնույթ պահանջներով։

Сохранить в закладках
ՖԱԼԻԲԻԼԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ 19-ՐԴ ԴԱՐԻ ՊՐԱԳՄԱՏԻԶՄԻ ՓԻԼԻՍՈՓԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ  (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: АКЕЛЯН ДАВИД

Հոդվածի հիմնական նպատակն է բացահայտել ֆալիբիլիզմի և դրա հիմնական սկզբունքների զարգացումը 19-րդ դարի փիլիսոփայության և, մասնավորապես, պրագմատիզմի ուղղության տարբեր ներկայացուցիչների իմացաբանական ու գիտաբանական հայացքներում:
Նպատակին հասնելու համար առաջադրվել են հետևյալ խնդիրները՝ վերլուծել ֆալիբիլիզմի ձևավորմանը և հետագա զարգացմանը նպաստած 19-րդ դարի մի շարք մտածողների իմացաբանական, գիտաբանական և այլ հայացքները, քննել ֆալիբիլիզմի զարգացմանը նպաստած պրագմատիզմի ներկայացուցիչների հայացքների ընդհանրությունները, տարբերություններն ու ֆալիբիլիզմի զարգացման և դրսևորման հիմնական միտումները:
Հետազոտության ընթացքում օգտագործվել են բազմաթիվ բնագրեր և հոդվածներ: Հետազոտությունում կիրառվել են անալիզի, սինթեզի, ինդուկցիայի, դեդուկցիայի, համանմանության և պատմահամեմատական մեթոդները:
Հետազոտության հիմնական եզրահանգումն այն է, որ 19-րդ դարի փիլիսոփայության և գիտության մի շարք մտածողներ, ի դեմս Չարլզ Պիրսի, Ուիլյամ Ջեյմսի և Ջոն Դյուիի, կարևոր նշանակություն են ունեցել ֆալիբիլիզմի հիմնական սկզբունքների ձևակերպման և զարգացման համար։ Մասնավորապես, նշված հեղինակների կողմից ճանաչողությունում մշտական կասկածի և սխալականության անօտարելիության արձանագրումը և ֆալիբիլիզմի իմացաբանական-մեթոդաբանական գործառույթների կարևորումը հիմք է դարձել ֆալիբիլիզմի՝ որպես հայեցակարգի ձևավորման և հետագա զարգացման համար։ Կատարված հետազոտությունը թույլ է տալիս պնդել, որ դեռևս 19-րդ դարում ֆալիբիլիզմի հիմնական սկզբունքները կիրառվել են գիտելիքների նաև այլ ոլորտներում՝ հասարակական-քաղաքական խնդրակարգերի առնչությամբ։ Այս արձանագրումը կարևոր նշանակություն կարող է ունենալ արտաիմացաբանական խնդրակարգերում ֆալիբիլիզմի կիրառական նշանակության հետագա ուսումնասիրությունների համար։

Сохранить в закладках