Архив статей журнала
Աշխարհում գոյություն ունի շուրջ 25 դե ֆակտո պետությունպետություն, որոնցից հինգը՝ հետխորհրդային տարածքում։ Դե ֆակտո ռեժիմների ի հայտ գալը ուղղակիորեն առնչվում է այն փակուղային և կոնֆլիկտածին իրողությանըիրողությանը, որի դեպքում պետության հետ ուղղակիորեն առնչվող դե յուրե պետությ ունն այլևս ի վիճակի չի լինում իրացնելու իր ինքն իշխանությունը դե ֆակտո պետության բնակչության և տարածքի նկատմամբ : Սույն հոդվածի նպատակն է վերլուծել և համեմատել էթնոքաղաքական հակամարտությունները Լեռնային ՂարաբաղումՂարաբաղում, Հարավային ՕսիայումՕսիայում, Աբխազիայում և Մերձդն եստրում : Ուշադրության կենտրոնում են հակամարտությունների պատճառներիպատճառների, գործընթացների և հետևանքների նմանություններն ու տարբերություններըտարբերությունները, որը տալիս է հակամարտությունների դինամիկայի համապարփակ պատկերացում և բացահայտում է էթնոքաղաքական վեճերի համատեքստում հնարավ որ ընդհանրությունների առկայությունը։ Նպատակն իրականացնելու համար խնդիր է դրվել ուսումնասիրելու տարածաշրջաններում պատմական ֆոնիֆոնի, քաղաքական զարգացումներիզարգացումների, էթնիկ կազմի և միջազգային ազդեցությունների ունեցած դերն ու նշանակությունը։ Հոդվածի մեթոդաբանական մոտեցու մը հիմնված է նշված էթնոքաղաքական հակամարտությունների համեմատական վերլուծության վրա։ Օգտվել ենք ինչպես որակականորակական, այնպես էլ քանակական հետազոտության մեթոդներից : Օգտագործվել են առաջնային աղբյուրներ՝ ներառյալ պաշտոնական փաստաթղթերփաստաթղթեր, քաղաքական հայտարարություննե ր և հոդվածներ՝ հիմնականում գերմանական լրատվականներից։ Հիմնավորվել էէ, որ էթնոքաղաքական հակամարտությունները մշտապես ունենում են բարդ ու հակասական դինամիկադինամիկա, որն էլ իր հերթին պարարտ հող է նախապատրաստում տարածաշրջանային խոշոր խաղացողների հետաքրքրությունների հա մար։ Եզրակացությունն այն էէ, որ էթնոքաղաքական հակամարտությունների վերաբերյալ բազմակողմանի հետազոտությունները հնարավորություն են տալիս ձևավորելու հստակ պատկերացումներ հակամարտությունների պատճառների և հետևանքների վերաբերյալ՝ համադրելի իրավիճակներում հակամարտ ությունների լուծման հնարավոր օրինաչափություններն ու ընդհանրությունները բացահայտելու համար
Հոդվածի նպատակն է վեր հանել դիվանագիտական այն մեթոդները, որոնց իմացությունը և կիրառումը կարող են մեծապես նպաստել երկրների միջև հարաբերություների բարելավմանը, առանձին դեպքերում նաև՝ երկրների միջև գոյություն ունեցող լարվածության թուլացմանը։ Հոդվածում արծար ծվում են այն խնդիրները, որոնք դրված են դիվանագետների առջև՝ այդ նպատակին հասնելու համար, այն է՝ գտնել ուղիներ՝ երկրների միջև մշտական երկխոսություն ապահովելու և համագործակցությունը խթանելու համար։ Դիվանագետի համար հատկապես կարևոր է միջմշակութային առանձնահատ կությունների իմացությունըիմացությունը, որը հնարավորություն է տալիս խուսափելու ոչ նրբանկատ կամ վիրավորական արտահայտություններից կամ գործողություններից ևև, դրանց հմուտ կիրառության դեպքումդեպքում, դրանք օգտագործել ի շահ բանակցությունների։ Բանակցությունների հաջողությունը պայմանավորված է նաև դիվանագետի անձնային որակներով՝ անձնական գրավչություն, վայելուչ արտաքին և պահվածք, իր կողմից բանակցվող հարցի լիարժեք տիրապետում, մասնագիտական խոր գիտելիքներ համաշխարհային քաղաքակրթության և ժամանակակից աշխա րհաքաղաքականության թեմաների, միջմշակութային հաղորդակցման առանձնահատկությունների և այլ հարցերի վերաբերյալ։ Թեմայի վերլուծության համար կիրառվել են երկկողմ և բազմակողմ դիվանագիտության արդի միտումների քննադատական վերլուծության, ինչպես նաև համաժամանակյա և տար աժամանակյա ուսումնասիրության մեթոդները։ Հոդվածի հիմնական եզրահանգումն այն է, որ մասնագիտական գործունեության և բանակցությունների ժամանակ հաջողության հասնելու համար դիվանագետը պետք է զուգակցի վերը նշված մասնագիտական հմտություններն ու անձնական կարևոր որակները , ինչպես նաև կարողանա
լավագույնս ներկայացնել իր երկիրը թե՛ մասնավոր, թե՛ հանրային հադիպումների ժամանակ։
Այս հոդվածի նպատակն է ուսումնասիրել ընտրական համակարգերի և ժողովրդավարական զարգացման միջև կապը Հայաստանում և Ուկրաինայում 2015-2019 թվականներին։ Այդ նպատակին հասնելու համար աշխատանքում առանձնացվում են հետևյալ խնդիրները՝ դիտարկել ընտրական համակարգի էվոլյուցիան և նրանց փոխազդեցությունը ինստիտուցիոնալ միջավայրի հետ։
Աշխատանքում օգտագործվում են քանակական և որակական մեթոդներ։ Հայաստանի և Ուկրաինայի ընտրական համակարգերի ուսումնասիրության համար օգտագործվում են նկարագրողական վիճակագրության և դեպքերի ուսումնասիրության (case study) մեթոդները։ Աշխատանքում իրականացվում է նաև համեմատական վերլուծություն ինստիտուցիոնալ համատեքստում ընտրական համակարգերի ընդհանրություններն ու առանձնահատկությունները պարզելու նպատակով։
Ուսումնասիրության հիման վրա կարելի է պնդել, որ ընտրական համակարգի արդյունավետությունը զգալիորեն կախված է ինստիտուցիոնալ միջավայրից։ Թե´ Հայաստանը, թե´ Ուկրաինան որդեգրել են համամասնական ընտրական համակարգեր։ Սակայն երկու երկրների ինստիտուցիոնալ համատեքստի առանձնահատկությունները հանգեցրել են տարբեր արդյունքների։ Հայաստանում նշված ժամանակահատվածում գոյություն ունեցող ռեյտինգային բաղադրիչը սահմանափակում էր համամասնական համակարգի արդյունավետությունը՝ ներառական և մրցակցային միջավայր կազմավորելու հարցում։ Ուկրաինայում ցածր անցողիկ շեմն ու մեկ ընդհանրական ընտրատարածքը համամասնական ընտրակարգի պայմաններում նպաստեց առավել բաց ու ներառական քաղաքական համակարգի։
Սույն հոդվածը նպատակ է հետապնդում վերհանելու 1905 թ. հայ-թաթարական բախումների իրական ու խորքային պատճառները, հայերի ինքնապաշտպանության կազմակերպման հանգամանքներն ու բարդությունները ըստ «Դրօշակ» պարբերականի։
Աշխատանքի խնդիրը 1905թ. հայ-թաթարական բախումների իրական պատճառների, նրա կազմակերպիչ հիմնական ուժի՝ ցարական իշխանության գործադրած ջանքերի, ինչպես նաև Դաշնակցության կազմակերպած փայլուն ինքնապաշտպանության քննական վերլուծությունն է՝ հիմք ընդունելով «Դրօշակ» պարբերականի առատ տեղեկություններն ու դրանց համադրումը այլ հեղինակների աշխատությունների հետ:
Աշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմաքննական վերլուծության սկզբունքների կիրառմամբ:
Կատարված ուսումնասիրության արդյունքում կարելի է պնդել, որ 1905-1906 թթ. ցարական կառավարության կողմից հրահրված հայ-թաթարական բախումները ունեին ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դրդապատճառներ և հեռահար նպատակներ, սակայն Դաշնակցության կազմակերպած ինքնապաշտպանական ու կտրուկ հարձակողական ճիշտ գործողությունների շնորհիվ այդ բախումները մարեցին ամբողջ Կովկասի տարածքում: Անժխտելի փաստ է, որ ցարական կառավարությունը, հրահրելով ազգաամիջյան բախումներ Կովկասյան տարածաշրջանում, նպատակ էր հետապնդում նրանց հեռու պահել կայսրությանը պատուհասած հեղափոխական շարժումներից և հնարավորինս տնտեսական ու քաղաքական օգուտներ քաղել այդ ընդհարումներից: Սակայն այս բախումներում հայ ժողովրդին հաջողվում է հաղթանակած դուրս գալ, քանզի դիմադրության կազմակերպումն իր վրա է վերցնում Դաշնակցությունը, որը 1904 թ. «Կովկասյան ճակատ»-ի բացմամբ իր վրա վերցրեց նաև արևելահայության ինքնապաշտպանության գործը:
20-րդ դարի 60-ական թվականներին ԽՍՀՄ-ում սկսեցին ձևավորվել այլախոհական շարժումներ, որոնք տարածվեցին նաև Խորհրդային Հայաստանում, որտեղ այլախոհությունը դրսևորվում էր երեք հիմնական ուղղություններով։ Սակայն այլախոհական պայքարի առանցքում Հայաստանի անկախության վերականգնման համար պայքարն էր։ 1966 թ․ հիմնադրվում է Ազգային Միացյալ կուսակցությունը, որը, ամբողջացնելով մինչև այդ հայ հայրենասիրական շրջանակներում քննարկվող գաղափարները, իր վրա է վերցնում Հայաստանի ազատագրության և պետականության վերականգնման շարժումը։ Այն իր նշանակությունն ուներ ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլ նաև ամբողջ ԽՍՀՄ-ում։
Հոդվածի նպատակն է ուսումնասիրել և բազմակողմանի ներկայացնել Հայաստանի անկախության վերականգնման պայքարի ընթացքում Ազգային Միացյալ կուսակցության դերն ու նշանակությունը։
Նպատակն իրականացնելու համար խնդիր է դրվել հետազոտել և քննարկել Ազգային Միացյալ կուսակցության հիմնադրման նախադրյալները, գործընթացը, ծրագիրը, կանոնադրությունը։
Հետազոտությունը կատարվել է պատմական, պատմահամեմատական մեթոդների միջոցով։ Իրականացվել է պետական փաստաթղթերի, արխիվային նյութերի կոնտենտ վերլուծություն։
Հիմնավորվել է, որ Խորհրդային Հայաստանում ձևավորված անկախության շարժումը եղել է 17-19-րդ դարերի ընթացքում հայ ազատագրական շարժումների տրամաբանական գաղափարական շարունակությունը 20-րդ դարում՝ ընդդեմ Խորհրդային կայսրության։
Եզրակացությունն այն է, որ Խորհրդային Հայաստանում ընթացող անկախության շարժումը և դրա կազմակերպման համար հիմնադրված Ազգային Միացյալ կուսակցությունը շարունակել են մինչ այդ տարբեր դարերում ընթացած ազգային ազատագրական շարժումները՝ հասնելով հաղթական արդյունքի։
Հոդվածի նպատակն է ներկայացնել 1921 թ․ հուլիսի 5-ին Ռուսաստանի կոմունիստական կուսակցության (ՌԿ/բ/Կ) Կովկասյան բյուրոյի (Կովբյուրո) տխրահռչակ որոշումը Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ մտցնելու վերաբերյալ և փաստերի քննությամբ ցույց տալ այդ որոշման ապօրինի լինելը։
Ուսումնասիրությունն իրականացվել է հետևյալ խնդիրների առաջադրմամբ՝ 1․ ցույց տալ Լեռնային Ղարաբաղի նկատմամբ մուսավաթական Ադրբեջանի զավթողական քաղաքականություն որդեգրած և շարունակական դարձրած Խորհրդային Ադրբեջանի ռազմավարությունը, 2․ բացահայտել Խորհրդային Ադրբեջանի դիվանագիտական քայլերը Լեռնային Ղարաբաղն աստիճանաբար բռնակցելու ուղղությամբ, 3․ ներկայացնել Խորհրդային Հայաստանի կառավարության որոշումները Լեռնային Ղարաբաղը հայկական պետությանը կցելու ուղղությամբ, 4․ նարիմանովյան քաղաքականության վերծանումը՝ որպես Խորհրդային Ռուսաստանի և Թուրքիայի շահերի համընկնումից օգտվելու, սպառնալիքների մարտավարությամբ նպատակին հասնելու քաղաքական ուղղություն, 5․ ՌԿ/բ/Կ Կովբյուրոյի հուլիսի 4-ի հայանպաստ որոշումից հետ նահանջելու պատճառները, 6․ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանին բռնակցման փաստը ադրբեջանական պատմագիտության խեղաթյուրումների համապատկերում դիտարկելը։
Հետազոտությունն իրականացվել է սկզբնաղբյուրների համալիր քննության, պատմական տեսակետների համադրման, պատմաքննական մեթոդով։ Հետազոտության առանցքում Լեռնային Ղարաբաղի բռնակցման հիմնախնդրի ուսումնասիրությունն է ադրբեջանական պատմագիտության խեղաթյուրումների համապատկերում։
Հետազոտության ընթացքում հանգել եմ հետևյալ եզրահանգումներին․ 1․ Խորհրդային Ադրբեջանը որդեգրել էր Թուրքիայի հետապնդած պանթուրքիզմի քաղաքականությունը, որի անկյունաքարերից մեկն էլ Լեռնային Ղարաբաղի կլանումն էր, 2․ Լեռնային Ղարաբաղի բռնակցումը Ադրբեջանին տեղի ունեցավ Խորհրդային Ռուսաստանի և Խորհրդային Ադրբեջանի շահերի մեկտեղման արդյունքում, որի գլխավոր զարկերակը Քեմալական Թուրքիայի տարածաշրջանում հետապնդած հեռագնա նպատակներն էին, 3․ ադրբեջանական պատմագիտությունը քննության ենթակա հարցի առնչությամբ արտահայտում է հակասական տեսակետներ, կատարում պատմական փաստերի բացահայտ խեղաթյուրում, հիմնախնդրի միակողմանի քննություն, 4․ առաջ են քաշվել հակադարձ փաստարկներ ընդդեմ ադրբեջանական պատմագիտության կեղծարարությունների։
Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց քաղաքականության շրջանակներում իրականացվող Արցախի ապաբնակեցմանն ուղղված նախատեսվող գործողությունները, կատարված հանցագործությունները և արցախահայության իրավունքների շարունակական խախտումները: Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ճշգրիտ ներկայացնելու համար հեղինակները նպատակ են ունեցել ոչ միայն ուսումնասիրել Ադրբեջանի պետական քաղաքականությունը, իրադարձություններն ու միջազգային իրավական ակտերը, այլև փաստահավաք միջոցառումներ անցկացնել արցախահայության շրջափակման և բռնի տեղահանման շրջանում, ինչպես նաև այդ իրադարձություններից հետո: Հոդվածի շրջանակներում հետազոտություններ իրականացնելիս օգտագործվել են ինչպես ընդհանուր գիտական, այնպես էլ հատուկ մեթոդներ, որոնք թույլ են տալիս ներկայացնել տեղի ունեցած իրադարձությունների օբյեկտիվ պատկերը և ընդգծել համապատասխան միջազգային իրավական ակտերով նախատեսված Մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և հանցագործությունների խախտումները: Հոդվածի թեմայի շրջանակներում իրականացվել են կոնկրետ փաստերին առնչվող սկզբնաղբյուրների համադրում և համեմատական վերլուծություն, ինչպես նաև միջազգային իրավական ակտերի և դրանց հետ կապված վարդապետական մեկնաբանությունների ուսումնասիրություն, վերլուծություն և համեմատություն: Բացի այդ, մանրակրկիտ ուսումնասիրվել են միջազգային կոնվենցիաներին առնչվող փաստաթղթերը, համադրվել են առկա փաստերն ու իրավական ակտերը, ինչպես նաև կատարվել է տրամաբանական վերլուծություն: Բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում միանշանակ կարելի է փաստել, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շարունակել է իր ցեղասպան քաղաքականությունն Արցախում ՝ պատասխանատվության չենթարկվելով մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների և պատերազմական հանցագործությունների համար, որոնք, ի վերջո, հանգեցրել են Արցախի ամբողջական ապաբնակեցմանը ։
- 1
- 2