Архив статей журнала

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ, ԴԵՊՈՊՈՒԼՅԱՑԻԱՆ և ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: АРУТЮНЯН АВЕТИК, АЙРАПЕТЯН СОНА

Սույն հոդվածի նպատակն է ներկայացնել Ադրբեջանի իշխանությունների շարունակական հայատյաց քաղաքականության շրջանակներում իրականացվող Արցախի ապաբնակեցմանն ուղղված նախատեսվող գործողությունները, կատարված հանցագործությունները և արցախահայության իրավունքների շարունակական խախտումները: Արցախում տեղի ունեցող իրադարձությունները ճշգրիտ ներկայացնելու համար հեղինակները նպատակ են ունեցել ոչ միայն ուսումնասիրել Ադրբեջանի պետական քաղաքականությունը, իրադարձություններն ու միջազգային իրավական ակտերը, այլև փաստահավաք միջոցառումներ անցկացնել արցախահայության շրջափակման և բռնի տեղահանման շրջանում, ինչպես նաև այդ իրադարձություններից հետո: Հոդվածի շրջանակներում հետազոտություններ իրականացնելիս օգտագործվել են ինչպես ընդհանուր գիտական, այնպես էլ հատուկ մեթոդներ, որոնք թույլ են տալիս ներկայացնել տեղի ունեցած իրադարձությունների օբյեկտիվ պատկերը և ընդգծել համապատասխան միջազգային իրավական ակտերով նախատեսված Մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների և հանցագործությունների խախտումները: Հոդվածի թեմայի շրջանակներում իրականացվել են կոնկրետ փաստերին առնչվող սկզբնաղբյուրների համադրում և համեմատական վերլուծություն, ինչպես նաև միջազգային իրավական ակտերի և դրանց հետ կապված վարդապետական մեկնաբանությունների ուսումնասիրություն, վերլուծություն և համեմատություն: Բացի այդ, մանրակրկիտ ուսումնասիրվել են միջազգային կոնվենցիաներին առնչվող փաստաթղթերը, համադրվել են առկա փաստերն ու իրավական ակտերը, ինչպես նաև կատարվել է տրամաբանական վերլուծություն: Բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում միանշանակ կարելի է փաստել, որ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը շարունակել է իր ցեղասպան քաղաքականությունն Արցախում ՝ պատասխանատվության չենթարկվելով մարդու իրավունքների բազմաթիվ խախտումների և պատերազմական հանցագործությունների համար, որոնք, ի վերջո, հանգեցրել են Արցախի ամբողջական ապաբնակեցմանը ։

Сохранить в закладках