ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ. ՊՐԱԿ Ա
Архив статей журнала
Հոդվածում ներկայացվել է, թե ինչպիսի փոփոխությունների են բերում տարածքների կորուստը, քաղաքացիական պատերազմը և իշխանության համար տարվող անվերջ կռիվը, որը տեղի է ունեցել նաև Հայաստանում մոտ 20 և ավելի տարիներ շարունակ։ Ուստի հոդվածում վերլուծված են այդ իրադարձությունները, որոնք այս կամ այն կերպ ունեն բազմաթիվ նմանություններ Հայաստանի քաղաքատնտեսական պատմության հետ, ինչի հիման վրա կատարվել են որոշ համեմատություններ: Հոդվածում մշակվել է աղյուսակային մոդելը, որտեղ ներկայացվում են Մեքսիկայի և Հայաստանի պատմական իրադարձությունների և քաղաքականությունների նմանություններն ու պատճառահետևանքային կապերը և դրանց ազդեցությունը տնտեսության վրա:
Մարդկային կապիտալի կառավարման հիմնահարցերի ուսումնասիրությունը էական նշանակություն ունի ինչպես տնտեսական աճի, այնպես էլ՝ տնտեսական զարգացման տեսանկյունից: Դրանով իսկ պայմանավորված՝ խնդիրն ուսումնասիրվել է տարբեր տնտեսագետների կողմից, ինչպիսիք են՝ Ա. Սմիթը, Դ. Ռիկարդոն, Ջ. Ուոլշը և այլք: Հիմնահարցի քննարկումն արդիական է մինչ օրս, ինչով էլ պայմանավորված է հետազոտության թեմայի ընտրությունը:
Հոդվածում ներկայացվել է մարդկային կապիտալի տեղը և դերը ժամանակակից տնտեսական համակարգում, քննարկվել են մարդկային կապիտալի տարրերը, վերլուծության է ենթարկվել Հայաստանի Հանրապետությունում մարդկային կապիտալի զարգացման և վերարտադրության վրա ազդող առավել կարևոր գործոններից մեկը՝ ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների թվա-քանակի շարժընթացը 1998-2020թթ. և վերջինիս հնարավոր բացա-սական հետևանքները: Կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների թվաքանակը 2000-2009թթ. ավելացել է 53.9 հազարով, աճը կազմել է 1.9 անգամ կամ 88.8%, իսկ 2009-2020թթ. նույն ցուցանիշը կրճատվել է 45.6 հազարով: Նույն տարիների համեմատությամբ ուսանողների թվաքանակի կրճատումը կազմել է 39.8%: Ըստ այդմ՝ հիմնավորվել է համակարգված պետական քաղաքականության մշակման և իրականացման անհրաժեշտությունը՝ որպես մարդկային կապիտալի կուտակման և վերարտադրության արդյունավետության բարձրացման նախադրյալ:
Բույսերի հիվանդությունների, վնասատուների դեմ քիմիական պայքարի միջոցներն առաջ են բերում մի շարք նեգատիվ երևույթներ և դրա հետ կապված «կենսաբանական երկրագործություն» կամ «օրգանական երկրագործություն» վարելու անհրաժեշտություն:
Բուսական ծագում ունեցող պատրաստուկների արդյունավե-տությունն արտահայտվում է նրանում, որ նվազում է մարդու առողջությանը վտանգող ռիսկն ու էկոլոգիական միջավայրի քայքայումը:
Հոդվածում ներկայացված են Շիրակի մարզի ագրոհամակարգերի տարածված մշակաբույսերից՝ սպիտակագլուխ կաղամբի (Brassica capitata L.) վեգետացիայի ընթացքում նրա վնասատուներից կաղամբի ճերմակաթիթեռի (Pieris brassicae L.) կենսակերպի ուսումնասիրութ-յունները, տարածվածությունը, որոնք տարվել են մարզի Ղարիբջանյան և Գետք համայնքների ֆերմերային տնտեսություններում՝ դաշտային պայմաններում 2021 և 2022թթ.-ին:
Մեր կողմից առաջադրվել են վնասատուների դեմ պայքարի միջոցառումների արդյունավետ տարբերակներ՝ դրանց մշակումն ինսեկտիցիդային հատկություններով օժտված բույսերի՝ սև հաղարջենու (Ribes nigrum L.) և լոլիկ սովորականի (Lycopersicum esculentum Mill., Հայաստանում տարածված Tomato mandur L. սորտի մզվածքներով, ինչն ապահովել է 2021 և 2022թթ.-ին լոլիկ սովորականի դեպքում միջինում 89% և սև հաղարջի դեպքում 77% կենսաբանական արդյունավետություն:
Ուստի կատարել ենք առաջարկություններ. զերծ մնալով թունա-քիմիկատներից՝ սպիտակագլուխ կաղամբի վնասատուներից կաղամբի ճերմակաթիթեռի դեմ պայքարել ինսեկտիցիդային հատկություններով օժտված բույսերով՝ սովորական լոլիկով և սև հաղարջենիով: Հետազոտված տարածքների հաշվով ներկայացրել ենք աշխատանքային հեղուկի համապատասխան քանակները հա/լ-ով:
Էրոզիան սովորական պայմաններում բնական գործընթաց է, որն ընթանում է շատ դանդաղ: Դրա հետ կապված լվացման և հողմնահարման միջոցով հողերի քայքայումը և կորուստը հավասարակշռվում է հողառաջացման գործընթացով, և չի խախտվում բնական ընդհանուր հաշվեկշիռը: Հողերի բնական էրոզիան Երկրի էվոլուցիայի մի մասն է: Այս բնական գործընթացին զուգահեռ տեղի է ունենում նաև արագացված էրոզիա, որն ուղղակիորեն կապված է բնակլիմայական և մարդկային գործունեության հետ: Արագացված էրոզիայի ժամանակ հողի քայքայման և տեղատարման գործընթացն ընթանում է մի քանի անգամ ավելի արագ, քան բնական էրոզիայի դեպքում, իսկ հողի կորուստը չի փոխհատուցվում բնական հողառաջացման գործընթացով, և այն մասնակիորեն կամ ամբողջությամբ կորցնում է իր բերրիությունը: Մարդածին ազդեցության հետևանքով հողային ռեսուրսների կորուստը տեղի է ունենում անհամեմատ արագ ժամանակահատվածում, քան բնական պայման-ներում հողառաջացումն է։ Էրոզիոն պրոցեսների ինտենսվացման վրա մեծ ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության վարման ինտենսիվ տեխնոլոգիաները, որոնց արդյունքում թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործման չափաբաժինները թույլատրելի քանակությունից մի քանի անգամ ավել են կիրառվում։ Թունաքիմիակատների սահմանային թույլատրելի կոնցենտրացիա-ներից ավել առկայությունը հողում պատճառ է հողի կենսաբանական արտադրողականության նվազման, էրոզիոն պրոցեսների առաջացման, հողագոյացման պրոցեսների դանդաղեցման, որը հանգեցնում է տեխնածին անապատների առաջացմանը։
Աշխատանքում ուսումնասիրվել, բացահայտվել և վերլուծվել է մարդ-բնություն փոխհարաբերությունը՝ շեշտը դնելով մարդ-կլիմա բարդ համակարգի վրա, վերլուծվել և գնահատվել է օդի ջերմաստիճանի և մթնոլորտային տեղումների փոփոխության դինամիկան, քննարկվել և վերհանվել է կլիմայի փոփոխության նկատմամբ ուսումնասիրվող տարածքի խոցելիությունը, ներկայացվել են դրանց փոփոխության բացասական հետևանքների մեղմման և հարմարվողականության մեխանիզմներ:
Պարզվել է, որ քննարկվող ամբողջ տարածքում միանշանակ դիտվել է օդի ջերմաստիճանի տարեկան արժեքների այս կամ այն չափի աճման միտում բազիսային ժամանակահատվածի (1961-1990թթ.) միջինի նկատմամբ: Ընդ որում՝ օդի ջերմաստիճանի տարեկան միջին արժեքների շեղումները բազիսային ժամանակահատվածի (1961-1990թթ.) միջինի նկատմամբ կազմել են 0,1-ից մինչև 0,5°C՝ գործարկման ամբողջ շրջանի համար, և 0,5-ից մինչև 1,0°C՝ 1991-2020թթ. ժամանակահատվածի համար։ Ուսումնասիրվող տարածքում վերջին երեք տասնամյակների ընթացքում դիտվում է օդի ջերմաստիճանի զգալի աճ գործիքային դիտարկումների ամբողջ շրջանի համեմատ։ Միաժամանակ, ըստ բարձրության, նվազում է օդի ջերմաստիճանի տարեկան միջին արժեքների շեղումները, այսինքն՝ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանի աճն ավելի մեծ է, քան նախալեռնային գոտում։
Ի տարբերություն ջերմաստիճանի՝ տեղումների տարեկան քանակի փոփոխության դինամիկան աչքի չի ընկնում իր օրինաչափությամբ. առանձին շրջաններում նկատվում է աճման, իսկ մյուսներում՝ նվազման միտում (քննարկվող 8 օդերևութաբանական կայաններից 5-ի մոտ)։
Արդյունքում, պայմանավորված օդի ջերմաստիճանի աճման և տեղումների քանակի նվազման հետ, առանց այն էլ չոր ցամաքային կլիմայական պայմաններ ունեցող Արարատյան դաշտի և նախալեռ-նային գոտու ցամաքայնությունն էլ ավելի կխորանա, կպահանջվի ոռոգման խիստ կարիք, ինչպես նաև ոռոգման նորմերի արդիակա-նացում կլիմայի կանխատեսվող փոփոխության համատեքստում:
Ռելիեֆի զբոսաշրջային-ռեկրեացիոն գնահատումը կարևոր գործընթաց է տարածքի տնտեսական զարգացման համար, առավել ևս այն էական է դառնում ներկա պայմաններում, երբ զբոսաշրջությունը հանդիսանում է Հայաստանի տնտեսական զարգացման կարևոր ուղղություններից մեկը:
Սույն հոդվածի սահմաններում ներկայացվում է Արագածոտնի ռելիեֆի զբոսաշրջային-ռեկրեացիոն ներուժը, ինչը օգտակար կլինի զբոսաշրջային ընկերությունների, ինչպես նաև զբոսաշրջիկների համար:
Արագածոտնի մարզի ռելիեֆը աչքի է ընկնում մեծ բազմազանությամբ, որը պայմանավորված է բնական պայմանների և երկրաբանական կառուցվածքի յուրահատկությամբ: Պայմանավորված մի շարք ցուցանիշներով՝ մարզի ռելիեֆը բաժանվում է առանձին լեռնագրական միավորների, որոնք ունեն տարբեր հնարավորություններ ռեկրեացիայի կազմակերպման համար: Հոդվածում, կիրառելով ժամանակակից GIS (ԱՏՀ) տեխնոլոգիաները, իրականացվել է Արագածոտնի մարզի ռելիեֆի ձևաչափական վերլուծություն։ Քարտեզների կազմման համար ելակետային նյութ են ծառայել ASTER GDEM արբանյակային հանույթի միջոցով կազմված ռելիեֆի թվային մոդելները, որոնք ունեն բարձր ճշտություն և մանրամասնություն։ Արդյունքում կազմվել են մի քանի թեմատիկ քարտեզներ՝ մակերևույթի բարձրաչափության, թեքությունների և կողմնադրությունների, իրականացվել է այդ քարտեզների վերլուծությունը զբոսաշրջային ներուժի գնահատման տեսանկյունից։
Իրականացված վերլուծության արդյունքում պարզվել է, որ Արագածոտնի մարզի ռելիեֆը իր ձևաչափությամբ ստեղծում է բարենպաստ նախապայմաններ զբոսաշրջության զարգացման համար։