-ին: Առաջին տարում լույս է տեսել պարբերականի 2 համար, այնուհետև ՀՀ ԲՈՀ-ի պահանջով՝ 1 համար: Սակայն 2019 թ.-ից սկսած նույն ՀՀ ԲՈԿ-ի պահանջով լույս է տեսնում պարբերականի 2 համար: Սկսած 2013 թ.-ից մինչ այժմ պարբերականը մշտապես ընդգրկված է եղել ՀՀ ԲՈԿ-ի (նախկինում՝ ԲՈՀ-ի) ցուցակում: Այն ընդգրկված է պարբերականների միջազգային ստանդարտ համարակալման (ISSN, էլեկտրոնային տարբերակ՝ 2738-2559, տպագիր տարբերակ՝ 1829-3808) համակարգում, CROSSREF միջազգային մատենագիտական տեղեկատու համակարգում, ինչպես նաև պարբերականում ընդգրկված հոդվածները 2021 թ.-ից օժտված են օբյեկտի թվային նույնականացման համարանիշով (DOI 10.54151/27382559):
2020 թ.-ի ընթացքում մշակվել և Գիտական խորհրդի կողմից հաստատվել է «Շիրակի Մ. Նալբանդյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի Գիտական տեղեկագրի հրատարակման ընթացակարգը: Պարբերականում հոդվածներ կարող են ներկայացվել հայերեն, ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն լեզուներով, հետևյալ ուղղություններով.
Ֆիզիկամաթեմատիկական գիտություններ
Կենսաբանական գիտություններ (գյուղատնտեսություն)
Գիտություններ Երկրի մասին
Տեխնիկական գիտություններ
Տնտեսագիտություն