Архив статей журнала
Հոդվածի քննության առարկան քրոնոտոպի, տարածաժամանակային պայմանաձևերի գործառույթն է Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանի» պատմավեպում։
Ուսումնասիրության հիմքում դնելով Մ. Բախտինի՝ ժամանակի և քրոնոտոպի ձևերի հարաբերակցության, ապա Յու. Լոտմանի՝ տարածական քրոնոտոպի և մշակութային հիշողության տեսությունների մի քանի հիմնարար դրույթներ՝ վիպական տեքստը քննության ենք առել նոր դիտանկյունից՝ ցույց տալու, որ «Վերք Հայաստանի» ստեղծագործության մեջ տարերային ոչինչ չկա. այն որոշակի համակարգով ձևավորված, հստակ և ճշգրտորեն մտածված վիպական կառույց է, որտեղ քրոնոտոպը հսկայական կազմակերպական դեր է ունեցել հեղինակային մտադրույթի ու գեղարվես-տական աշխարհի կառուցման ճանապարհին։
Նպատակն ենք ունեցել հնարավորության սահմաններում դիտարկելու քրոնոտոպի դրսևորման, զուգորդությունների առանձնահատկությունները «Վերք»-ում, ցույց տալու, թե տարածաժամանակային օրինաչափ կապերի դրսևորումը պատմավեպում պետք է դիտարկել որպես ընդհանուր գեղարվես-տական հնարա՞նք, թե դրանք վիպական ձևույթի կարևորագույն, ժանրա-կազմիչ ցուցիչներ են՝ առաջին անգամ դրսևորված հայ գրականության մեջ։ Ըստ այդմ, ձևակերպել ենք ուսումնասիրության առաջադիր խնդիրները:
Կարևոր համարելով գեղարվեստական ստեղծագործության վերլուծության տարբեր մեթոդների համադրական կիրառության հանգամանքը՝ քննադատութ-յան հերմենևտիկ և կառուցվածքաբանական մեթոդների միջոցով ցույց տալ գրական տեքստի հիմքում առկա, տեքստը կազմակերպող տարածաժամանա-կային որոշակի օրենքները, քրոնոտոպների զուգորդությունների բարդագույն շղթան, մասի և ամբողջի հարաբերակցությունը, մեկնաբանել նշանային, ծածկագրված տարածությունը, որը պայմանավորում է տեքստային կառույցի ժանրային առանձնահատկություններն ու պոետիկան, որոշարկել տիպաբա-նորեն կայուն որոշ քրոնոտոպներ վեպում, ցուցանել դրանց իմաստակիր ու կառուցակազմիչ դերը, գործառույթը վեպի կոմպոզիցիայի ու կառուցվածքի ձևավորման գործընթացում:
Քննության արդյունքում ստացված եզրակացությունները՝ կապված հայ մեծ լուսավորիչ-վիպասանի փիլիսոփայական ու ստեղծագործական աշխար-հայացքի, վիպաստեղծման նրա մտադրույթի և իրացման գործիքակազմի հետ, ամփոփել ենք Եզրակացություններ բաժնում։