Работы автора

ՕԴԻ ՋԵՐՄԱՍՏԻՃԱՆԻ ԵՎ ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՏԵՂՈւՄՆԵՐԻ ՓՈՓՈԽՈւԹՅԱՆ ԱՐԴԻ ՄԻՏՈւՄՆԵՐԸ ՄԱՐԴ-ԲՆՈւԹՅՈւՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈւԹՅԱՆ ԲԱՐԴ ՀԱՄԱԿԱՐԳՈւՄ (ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏԻ ԵՎ ՆԱԽԱԼԵՌՆԱՅԻՆ ԳՈՏՈւ ՕՐԻՆԱԿՈՎ) (2023)

Աշխատանքում ուսումնասիրվել, բացահայտվել և վերլուծվել է մարդ-բնություն փոխհարաբերությունը՝ շեշտը դնելով մարդ-կլիմա բարդ համակարգի վրա, վերլուծվել և գնահատվել է օդի ջերմաստիճանի և մթնոլորտային տեղումների փոփոխության դինամիկան, քննարկվել և վերհանվել է կլիմայի փոփոխության նկատմամբ ուսումնասիրվող տարածքի խոցելիությունը, ներկայացվել են դրանց փոփոխության բացասական հետևանքների մեղմման և հարմարվողականության մեխանիզմներ:
Պարզվել է, որ քննարկվող ամբողջ տարածքում միանշանակ դիտվել է օդի ջերմաստիճանի տարեկան արժեքների այս կամ այն չափի աճման միտում բազիսային ժամանակահատվածի (1961-1990թթ.) միջինի նկատմամբ: Ընդ որում՝ օդի ջերմաստիճանի տարեկան միջին արժեքների շեղումները բազիսային ժամանակահատվածի (1961-1990թթ.) միջինի նկատմամբ կազմել են 0,1-ից մինչև 0,5°C՝ գործարկման ամբողջ շրջանի համար, և 0,5-ից մինչև 1,0°C՝ 1991-2020թթ. ժամանակահատվածի համար։ Ուսումնասիրվող տարածքում վերջին երեք տասնամյակների ընթացքում դիտվում է օդի ջերմաստիճանի զգալի աճ գործիքային դիտարկումների ամբողջ շրջանի համեմատ։ Միաժամանակ, ըստ բարձրության, նվազում է օդի ջերմաստիճանի տարեկան միջին արժեքների շեղումները, այսինքն՝ Արարատյան դաշտում օդի ջերմաստիճանի աճն ավելի մեծ է, քան նախալեռնային գոտում։
Ի տարբերություն ջերմաստիճանի՝ տեղումների տարեկան քանակի փոփոխության դինամիկան աչքի չի ընկնում իր օրինաչափությամբ. առանձին շրջաններում նկատվում է աճման, իսկ մյուսներում՝ նվազման միտում (քննարկվող 8 օդերևութաբանական կայաններից 5-ի մոտ)։
Արդյունքում, պայմանավորված օդի ջերմաստիճանի աճման և տեղումների քանակի նվազման հետ, առանց այն էլ չոր ցամաքային կլիմայական պայմաններ ունեցող Արարատյան դաշտի և նախալեռ-նային գոտու ցամաքայնությունն էլ ավելի կխորանա, կպահանջվի ոռոգման խիստ կարիք, ինչպես նաև ոռոգման նորմերի արդիակա-նացում կլիմայի կանխատեսվող փոփոխության համատեքստում:

Издание: ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ. ՊՐԱԿ Ա
Выпуск: № 1 (2023)
Автор(ы): Маркарян В. С., Седракян А. М.
Сохранить в закладках