Архив статей журнала

ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՈՒԿՐԱԻՆԱՅՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ (2005-2019. ՀԱՄԵՄԱՏԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ) (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: МУГНЕЦЯН ТИГРАН

Այս հոդվածի նպատակն է ուսումնասիրել ընտրական համակարգերի և ժողովրդավարական զարգացման միջև կապը Հայաստանում և Ուկրաինայում 2015-2019 թվականներին։ Այդ նպատակին հասնելու համար աշխատանքում առանձնացվում են հետևյալ խնդիրները՝ դիտարկել ընտրական համակարգի էվոլյուցիան և նրանց փոխազդեցությունը ինստիտուցիոնալ միջավայրի հետ։
Աշխատանքում օգտագործվում են քանակական և որակական մեթոդներ։ Հայաստանի և Ուկրաինայի ընտրական համակարգերի ուսումնասիրության համար օգտագործվում են նկարագրողական վիճակագրության և դեպքերի ուսումնասիրության (case study) մեթոդները։ Աշխատանքում իրականացվում է նաև համեմատական վերլուծություն ինստիտուցիոնալ համատեքստում ընտրական համակարգերի ընդհանրություններն ու առանձնահատկությունները պարզելու նպատակով։
Ուսումնասիրության հիման վրա կարելի է պնդել, որ ընտրական համակարգի արդյունավետությունը զգալիորեն կախված է ինստիտուցիոնալ միջավայրից։ Թե´ Հայաստանը, թե´ Ուկրաինան որդեգրել են համամասնական ընտրական համակարգեր։ Սակայն երկու երկրների ինստիտուցիոնալ համատեքստի առանձնահատկությունները հանգեցրել են տարբեր արդյունքների։ Հայաստանում նշված ժամանակահատվածում գոյություն ունեցող ռեյտինգային բաղադրիչը սահմանափակում էր համամասնական համակարգի արդյունավետությունը՝ ներառական և մրցակցային միջավայր կազմավորելու հարցում։ Ուկրաինայում ցածր անցողիկ շեմն ու մեկ ընդհանրական ընտրատարածքը համամասնական ընտրակարգի պայմաններում նպաստեց առավել բաց ու ներառական քաղաքական համակարգի։

Сохранить в закладках