Архив статей журнала
Գիտական հոդվածի նպատակն է գնահատել գովազդի տնտեսական ազդեցությունը սպառողի վարքագծի վրա: Նշված նպատակին հասնելու համար գիտական հոդվածի շրջանակում առաջադրվել են հետևյալ խնդիրները․ ուսումնասիրել գովազդի տնտեսական առումները, ինչպես նաև սպառողական վարքի վրա ազդող տնտեսական և հոգեբանական գործոնները, վերլուծել գովազդի արդյունավետության վրա ազդող գործոնները և գնահատել տնտեսական գործոնների ազդեցությունը գովազդային արշավների արդյունավետության վրա:
Մասնավորապես, դիտարկվող կազմակերպության օրինակով վերլուծվել են գովազդային արշավների կազմակերպման հաղորդակցման ուղիները, գնահատվել է դրանց ազդեցությունը սպառողի վարքագծի վրա, որի արդյունքում կայացվել են ֆինանսական ռեսուրսների վերաբաշխման որոշումներ:
Հետազոտության ընթացքում կիրառվել են վերլուծությունների, համեմատության, տրամաբանական եզրահանգումների մեթոդները:
Ըհդհանուր առմամբ, գովազդային արշավների կազմակերպման տրամաբանությունը հետևյալն է․ գովազդային արշավի նապատակադրմամբ պայմանավորված, ընտրվում են ավանդական և թվային մարքեթինգային գործիքներ և կիրառվում արդյունավետության չափման միավորներ։
Կարելի է եզրակացնել, որ գովազդային նախագծի իրագործման կամ գովազդային արշավի կազմակերպման արդյունավետության վրա էական ազդեցություն ունի մարքեթինգային հաղորդակցման ուղու ընտրությունը: Սույն գիտական հոդվածի շրջանակում կատարված հետազոտությունների արդյունքում կարելի է եզրակացնել, որ գովազդային արշավի արդյունավետ կազմակերպումը էապես պայմանավորված է մարքեթինգային հաղորդակցման ուղու և թիրախային լսարանի ճիշտ համադրությամբ: