Архив статей журнала

ԵՐԿՐԻ ՏՆՏԵՍԱԿԱՐԳԻ ԵՎ ԵԿԱՄՏԻ ԲԱՇԽՄԱՆ ՓՈԽԱՌՆՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: МАРКОСЯН АШОТ, МАТЕВОСЯН ЭЛЯНОРА, МАРКОСЯН МЕРУЖАН

Երկրի զարգացման և հատկապես բնակչության կենսամակարդակի պահպանման և ավելացման ուսումնասիրության նպատակն է վարվող տնտեսական քաղաքականության և բնակչության բարեկեցության աստիճանի միջև կապերի ուսումնասիրությունը։ Այդ նպատակին հասնելու համար հեղինակները բացահայտել և առանձնացրել են այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են երկրում ձևավորված տնտեսակարգի և բնակչության եկամուտների բաշխման հարաբերությունների ուսումնասիրությունը, դրանց համեմատական վերլուծությունը տարբեր տնտեսակարգերի ժամանակ, ինչպես նաև բնակչության կողմից եկամուտների կուտակման ու սպառման վրա ազդող գործոնները։ Հայաստանի Հանրապետության անցած ժամանակահատվածի՝ պետականաշինության ճանապարհի ուսումնասիրության և վերլուծության հիման վրա փորձ է արվել բնութագրել և գնահատել երկրի սոցիալ-տնտեսական ձեռքբերումները 1965-1980 թթ․-ին, երբ Հայաստանը նախկին Խորհրդային Միության հանրապետություններից մեկն էր, ինչպես նաև քննարկվել է Հայաստանի երրորդ հանրապետության 2010-2023 թթ․-ի մակրոտնտեսական մի շարք ցուցանիշների փոփոխության վարքագիծը ու դրանք համեմատել Խորհրդային Հայաստանի զարգացման ընտրված տասնհինգամյա ցուցանիշների հետ։ Ուսումնասիրության արդյունքում ստացված օրինաչափություններն ու դասերը վկայում են այն մասին, որ միշտ չէ, երբ շուկայական տնտեսությունը բնակչության բարեկեցության համար լավագույն միջավայր է ստեղծում, ուստի կարևոր է պետության ակտիվ և նպատակադրված սոցիալական քաղաքականությունը։

Сохранить в закладках