Архив статей журнала

ՀԱՅ-ԹԱԹԱՐԱԿԱՆ ԲԱԽՈՒՄՆԵՐՆ ՈՒ ԲԱՔՎԻ ՀԱՅՈՒԹՅԱՆ ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԸՍՏ «ԴՐՕՇԱԿ» ՊԱՐԲԵՐԱԿԱՆԻ  (2024)
Выпуск: № 1 (20) (2024)
Авторы: ОВСЕПЯН КАРИНЕ

Սույն հոդվածը նպատակ է հետապնդում վերհանելու 1905 թ. հայ-թաթարական բախումների իրական ու խորքային պատճառները, հայերի ինքնապաշտպանության կազմակերպման հանգամանքներն ու բարդությունները ըստ «Դրօշակ» պարբերականի։
Աշխատանքի խնդիրը 1905թ. հայ-թաթարական բախումների իրական պատճառների, նրա կազմակերպիչ հիմնական ուժի՝ ցարական իշխանության գործադրած ջանքերի, ինչպես նաև Դաշնակցության կազմակերպած փայլուն ինքնապաշտպանության քննական վերլուծությունն է՝ հիմք ընդունելով «Դրօշակ» պարբերականի առատ տեղեկություններն ու դրանց համադրումը այլ հեղինակների աշխատությունների հետ:
Աշխատանքը շարադրված է փաստերի համադիր քննությամբ, պատմաքննական վերլուծության սկզբունքների կիրառմամբ:
Կատարված ուսումնասիրության արդյունքում կարելի է պնդել, որ 1905-1906 թթ. ցարական կառավարության կողմից հրահրված հայ-թաթարական բախումները ունեին ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական դրդապատճառներ և հեռահար նպատակներ, սակայն Դաշնակցության կազմակերպած ինքնապաշտպանական ու կտրուկ հարձակողական ճիշտ գործողությունների շնորհիվ այդ բախումները մարեցին ամբողջ Կովկասի տարածքում: Անժխտելի փաստ է, որ ցարական կառավարությունը, հրահրելով ազգաամիջյան բախումներ Կովկասյան տարածաշրջանում, նպատակ էր հետապնդում նրանց հեռու պահել կայսրությանը պատուհասած հեղափոխական շարժումներից և հնարավորինս տնտեսական ու քաղաքական օգուտներ քաղել այդ ընդհարումներից: Սակայն այս բախումներում հայ ժողովրդին հաջողվում է հաղթանակած դուրս գալ, քանզի դիմադրության կազմակերպումն իր վրա է վերցնում Դաշնակցությունը, որը 1904 թ. «Կովկասյան ճակատ»-ի բացմամբ իր վրա վերցրեց նաև արևելահայության ինքնապաշտպանության գործը:

Сохранить в закладках