Статья: ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՑՅԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՈՒՄԸ ԵՎ ՆՐԱ ԴԵՐՆ ՈՒ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ 1960-80-ԱԿԱՆ ԹԹ․ ԸՆԹԱՑՈՂ ԱՅԼԱԽՈՀԱԿԱՆ ՇԱՐԺՄԱՆ ԸՆԹԱՑՔՈՒՄ
20-րդ դարի 60-ական թվականներին ԽՍՀՄ-ում սկսեցին ձևավորվել այլախոհական շարժումներ, որոնք տարածվեցին նաև Խորհրդային Հայաստանում, որտեղ այլախոհությունը դրսևորվում էր երեք հիմնական ուղղություններով։ Սակայն այլախոհական պայքարի առանցքում Հայաստանի անկախության վերականգնման համար պայքարն էր։ 1966 թ․ հիմնադրվում է Ազգային Միացյալ կուսակցությունը, որը, ամբողջացնելով մինչև այդ հայ հայրենասիրական շրջանակներում քննարկվող գաղափարները, իր վրա է վերցնում Հայաստանի ազատագրության և պետականության վերականգնման շարժումը։ Այն իր նշանակությունն ուներ ոչ միայն Խորհրդային Հայաստանում, այլ նաև ամբողջ ԽՍՀՄ-ում։
Հոդվածի նպատակն է ուսումնասիրել և բազմակողմանի ներկայացնել Հայաստանի անկախության վերականգնման պայքարի ընթացքում Ազգային Միացյալ կուսակցության դերն ու նշանակությունը։
Նպատակն իրականացնելու համար խնդիր է դրվել հետազոտել և քննարկել Ազգային Միացյալ կուսակցության հիմնադրման նախադրյալները, գործընթացը, ծրագիրը, կանոնադրությունը։
Հետազոտությունը կատարվել է պատմական, պատմահամեմատական մեթոդների միջոցով։ Իրականացվել է պետական փաստաթղթերի, արխիվային նյութերի կոնտենտ վերլուծություն։
Հիմնավորվել է, որ Խորհրդային Հայաստանում ձևավորված անկախության շարժումը եղել է 17-19-րդ դարերի ընթացքում հայ ազատագրական շարժումների տրամաբանական գաղափարական շարունակությունը 20-րդ դարում՝ ընդդեմ Խորհրդային կայսրության։
Եզրակացությունն այն է, որ Խորհրդային Հայաստանում ընթացող անկախության շարժումը և դրա կազմակերպման համար հիմնադրված Ազգային Միացյալ կուսակցությունը շարունակել են մինչ այդ տարբեր դարերում ընթացած ազգային ազատագրական շարժումները՝ հասնելով հաղթական արդյունքի։
Информация о документе
- Формат документа
- Кол-во страниц
- 1 страница
- Загрузил(а)
- Лицензия
- —
- Доступ
- Всем
- Просмотров
- 3
Информация о статье
- ISSN
- 2579-2652
- EISSN
- 2738-2672
- Журнал
- ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
- Год публикации
- 2024