Статья: ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԱՂՏՈՏՎԱԾՈՒԹՅԱՆ ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ԱԶԴԵՑՈԻԹՅԱՆ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՅՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՄԱՏԵՔՍՏՈՒՄ 
Հոդվածի նպատակն է ընտրված շրջակա միջավայրի տնտեսա-գիտության հասկացութային ապարատի գործադրմամբ և կայուն զարգացման նպատակներին հասնելու և սկզբունքների կիրարկմանն առնչվող հիմնա-խնդրի նորովի ձևակերպմամբ ուսումնասիրել Հայաստանի հանքարդյունա-բերական գործունեության արդյունքում առաջացած բացասական հետևանքները: Կայուն զարգացման տնտեսական, սոցիալական և բնապահպանական բաղադրիչների առանձնացումով առաջադրվել են հետևյալ խնդիրները. իրականացնել մարդու առողջության վրա շրջակա միջավայրի աղտոտվածության քաղցկեղածին ներգործության վերլուծություն, ստանալ ազդեցության գնահատականներ:
Կայուն զարգացումը, աստիճանաբար ահագնացող բազմաթիվ և բազմաշերտ հիմնախնդիրների շարքում, ենթադրում է կենսագործունեության տնտեսական, սոցիալական և բնապահպանական հատվածների փոխկապակցված և հաշվեկշռված զարգացում, որը բավարարում է ներկա սերնդի պահանջմունքները՝ չզրկելով դրանց բավարարման հնարավորությունից ապագա սերունդներին:
Մարդու տնտեսական գործունեության և շրջակա միջավայրի միջև առաջացած փոխադարձ բացասական ազդեցության հիմնախնդիրները և կոնֆլիկտները հանգուցալուծելու համար անհրաժեշտ է ուսումնասիրել և իրականացնել վերլուծություններ, կառուցել խելամիտ կապերն արտացոլող տնտեսամաթեմատիկական, մասնավորաբար, էկոնոմետրիկ մոդելներ, երաշխավորություններ առաջադրել ռիսկերը նվազեցնելու համար, որոնք հնարավորություն կտան ընտրելու համապատասխան գործիքակազմ և մշակելու կառուցակարգեր: Այս հարցադրումների համախմբով են պայմանավորված հետազոտության արդիականությունը, առաջադրվող խնդիրներն ու լուծումները:
Հետազոտությունը բացահայտում է Հայաստանի Հանրապետության տնտեսությունում, բնապահպանական ու սոցիալական (առողջապահական) բացասական հետևանքների կանխարգելման նպատակով, օրենսդրական ու կառուցակարգային ներազդման ինստիտուցիոնալ բարեփոխումների լավարկման անհրաժեշտությունը: Երկարաժամկետ հատվածի կտրվածքով ներկայացվում են երաշխավորություններ՝ կայուն զարգացման նպատակները տնտեսական առաջընթացի հետ համադրելով: Մասնավորաբար, առաջարկվում է ֆիսկալ քաղաքականության գործադրմամբ իրականացնել առողջապահական կանխարգելիչ միջոցառումների համալիր՝ չարորակ նորագոյացություններով հիվանդների թվաքանակի կրճատման նպատակով:
Информация о документе
- Формат документа
 - Кол-во страниц
 - 1 страница
 - Загрузил(а)
 - Лицензия
 - —
 - Доступ
 - Всем
 
Информация о статье
- ISSN
 - 2579-2652
 - EISSN
 - 2738-2672
 - Журнал
 - ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
 - Год публикации
 - 2024
 
Статистика просмотров
Статистика просмотров статьи за 2025 год.