Работы автора

ԳՅՈւՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈւԹՅԱՆ ՀՈՂԵՐԻ ՎՐԱ ԷՐՈԶԻՈՆ ՊՐՈՑԵՍՆԵՐԻ ԻՆՏԵՆՍԻՎԱՑՄԱՆ ԱԶԴԵՑՈւԹՅՈւՆԸ ԵՎ ԳՅՈւՂԱՏՆՏԵՍՈւԹՅԱՆ ԿԵՆՍԱԲԱՆԱՑՈւՄԸ ՈՐՊԵՍ ՀԻՄՔ ՎԱՐԵԼԱՀՈՂԵՐԻ ՈՐԱԿԱԿԱՆ Ու ՔԱՆԱԿԱԿԱՆ ՀԱՏԿՈւԹՅՈւՆՆԵՐԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՀԱՄԱՐ (2023)

Էրոզիան սովորական պայմաններում բնական գործընթաց է, որն ընթանում է շատ դանդաղ: Դրա հետ կապված լվացման և հողմնահարման միջոցով հողերի քայքայումը և կորուստը հավասարակշռվում է հողառաջացման գործընթացով, և չի խախտվում բնական ընդհանուր հաշվեկշիռը: Հողերի բնական էրոզիան Երկրի էվոլուցիայի մի մասն է: Այս բնական գործընթացին զուգահեռ տեղի է ունենում նաև արագացված էրոզիա, որն ուղղակիորեն կապված է բնակլիմայական և մարդկային գործունեության հետ: Արագացված էրոզիայի ժամանակ հողի քայքայման և տեղատարման գործընթացն ընթանում է մի քանի անգամ ավելի արագ, քան բնական էրոզիայի դեպքում, իսկ հողի կորուստը չի փոխհատուցվում բնական հողառաջացման գործընթացով, և այն մասնակիորեն կամ ամբողջությամբ կորցնում է իր բերրիությունը: Մարդածին ազդեցության հետևանքով հողային ռեսուրսների կորուստը տեղի է ունենում անհամեմատ արագ ժամանակահատվածում, քան բնական պայման-ներում հողառաջացումն է։ Էրոզիոն պրոցեսների ինտենսվացման վրա մեծ ազդեցություն են ունեցել գյուղատնտեսության վարման ինտենսիվ տեխնոլոգիաները, որոնց արդյունքում թունաքիմիկատների և պարարտանյութերի օգտագործման չափաբաժինները թույլատրելի քանակությունից մի քանի անգամ ավել են կիրառվում։ Թունաքիմիակատների սահմանային թույլատրելի կոնցենտրացիա-ներից ավել առկայությունը հողում պատճառ է հողի կենսաբանական արտադրողականության նվազման, էրոզիոն պրոցեսների առաջացման, հողագոյացման պրոցեսների դանդաղեցման, որը հանգեցնում է տեխնածին անապատների առաջացմանը։

Издание: ՇԻՐԱԿԻ Մ. ՆԱԼԲԱՆԴՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԳԻՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱԳԻՐ. ՊՐԱԿ Ա
Выпуск: № 1 (2023)
Автор(ы): Мартиросян Д. В., Кроян С. Е.
Сохранить в закладках