Работы автора

ՄԹՆՈԼՈՐՏԱՅԻՆ ՕԴԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱԿԱՐԳԻ ԳՈՐԾԻՔԱԿԱԶՄՆ ՈՒ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՓՈՐՁԸ  (2024)

Սույն հետազոտության շրջանակներում նպատակ է դրվել բացա-հայտելու մթնոլորտային օդի պահպանության տնտեսական կառուցակարգի գործիքակազմի տեսամեթոդական դրույթներն ու գործնական կիրառության առանձնահատկությունները՝ գիտատեղեկատվական հիմք ստեղծելով Հայաստանում գործող համապատասխան տնտեսական գործիքակազմի կատարելագործման ու զարգացման համար:
Սահմանված նպատակից ելնելով՝ խնդիր է դրվել իրականացնելու մթնոլորտային օդի պահպանության բանագավառում կիրառվող գործիքա-կազմի վերլուծություն, ուսումնասիրելու գործիքների էությունն ու մեթոդա-կան հիմքերը, ներկայացնելու գործիքների կիրարկման միջազգային փորձի առանձնահատկություններն ու արդյունավետությունը էկոլոգատնտեսական արդյունքների ապահովման համատեքստում:
Առաջադրված խնդիրների լուծման համար աշխատանքում օգտա-գործվել են գիտական ճանաչողության այնպիսի մեթոդներ, ինչպիսիք են՝ պատմական, վերլուծության և համադրման, վերացարկման, ինդուկցիայի և դեդուկցիայի, վիճակագրական և գրաֆիկական պատկերման:
Իրականացված հետազոտության արդյունքում բացահայտվել և ներկա-յացվել է մթնոլորտային օդի պահպանության տնտեսական կառուցակարգի գործիքակազմի կառուցվածքը, որը բազմաքանակ և փոխլրացնող տարրերից կազմված համակարգ է: Միաժամանակ տնտեսական գործիքակազմի կիրարկման միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունից ակնհայտ է դարձել տնտեսական գործիքակազմի՝ մթնոլորտային օդի պահպանության գործում էկոլոգատնտեսական դրական արդյունքներ ապահովելու բավարար ներուժի առկայությունը, մինչդեռ Հայաստանում գործող մթնոլորտային օդի պահպանության տնտեսական կառուցակարգը չի իրացնում տնտեսական գործիքակազմի ողջ ներուժը և արդիականացման ու համալրման կարիք ունի, ինչին կարող են նպաստել սույն հետազոտության արդյունքները:

Издание: ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Выпуск: № 1 (20) (2024)
Автор(ы): ГАCПАРЯН ГАРРИ
Сохранить в закладках