Статья: ԿՈՄԻՏԱՍԻ ԿԵՐՊԱՐԸ ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑՆԵՐԻ ՀՈՒՇԵՐՈՒՄ

Կոմիտասի կենսապատումը ցայսօր մնում է հետազոտողների ուսումնասիրության առարկան և չի դադարում նորանոր բացահայտումների աղբյուր լինելուց: Հոդվածի նպատակն է քննել Կոմիտասին նվիրված ժամանակակիցների հուշերի, մասնավորապես` մեծ հանճարի կերպարի կերտման առանձնահատկությունները: Այդ իմաստով փորձ է արվում ընդգծելու և ամբողջացնելու այն սկզբունքները, որոնք Կոմիտասի կերպարի ձևավորման հիմքում են: Հետազոտության նպատակով պայմանավորված՝ խնդիր ենք դրել հուշերը ներկայացնելու կառուցվածքային ներքին բաժանումներով՝ Կոմիտասն իբրև մարդ-անհատականություն, հոգևորական, երաժիշտ, մանկավարժ, բանահավաք, ընկեր և ոչ միայն: Սույն հետազոտության արդիականությունը պայմանավորված է այն պարզ իրողությամբ, որ Կոմիտասը՝ իբրև հայ ժողովրդի ոգեղեն աղբյուր, երբեք չի սպառվում. յուրաքանչյուր սերունդ նորովի է զորանում իրեն փոխանցված աղբյուրից: Ժամանակը հոսում է, փոխվում են մարդկային մտածողությունն ու հոգեբանությունը, սակայն մնայունի ու արժեքավորի գնահատման չափանիշները այսօր էլ արդիական են և ուսուցանող. դրա ակնհայտ ապացույցն են Կոմիտասի մասին գրված հուշերը:
Նյութի քննությունն իրականացվել է կենսագրական, նկարագրական և վերլուծական մեթոդներով: Հետազոտության արդյունքում հանգել ենք այն եզրակացությանը, որ ժամանակակիցների հուշապատումներում ներկայացված կոմիտասյան կյանքի իրադարձությունները՝ իբրև սրբազան մասունք ու ավանդ, պիտի փոխանցվեն ներկա և ապագա սերունդներին, որովհետև Պարույր Սևակի արտահայտությամբ՝ ոչ միայն ժողովուրդն է հանճարներ ծնում, այլև հանճարն է իր տաղանդով ժողովրդին վերածնում:

Информация о документе

Формат документа
PDF
Кол-во страниц
1 страница
Загрузил(а)
Лицензия
Доступ
Всем
Просмотров
3

Информация о статье

ISSN
2579-2652
EISSN
2738-2672
Журнал
ԳԻՏԱԿԱՆ ԱՐՑԱԽ
Год публикации
2024
Автор(ы)
MНАЦАКАНЯН Е.
Ранее вы смотрели (10)